Տեր-Պետրոսյանի հրաժարականը բանակի պահանջն էր. չէր կարող նա պաշտոնավորել, երբ բանակն իր գերագույն-գլխավոր հրամանատարից հրաժարական էր պահանջում


13:39 , 27 փետրվար, 2021
Հիշու՞մ եք առաջին նախագահի հրաժարականի տեքստը: Հիշու՞մ եք, որ այդ գործընթացի գլխավոր դերակատարը Վազգեն Սարգսյանն էր, նույն ինքը՝ բանակը: Փաստացի Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականը բանակի պահանջն էր: Չէր կարող Տեր-Պետրոսյանը պաշտոնավորել, երբ բանակն իր գերագույն-գլխավոր հրամապատարից հրաժարական էր պահանջում: Չէր կարող, որովհետև Հայաստանում պետություն կար, որովհետև Տեր-Պետրոսյանը տեսակետներ ունեցող, կարծիք ունեցող, կարևորի մասին հստակ ձևակերպված հայեցակարգեր ունեցող քաղաքան-պետական գործիչ էր, որովհետև Տեր-Պետրոսյանը ժեխապետ չէր, որովհետ Տեր-Պետրոսյանը մարդկային ու տղամարդկային արժանապատվություն ուներ: Որովհետև Տեր-Պետրոսյանը գիտեր, որ ամաչելու ոչինչ չունի: Այն Լևոն Տեր-Պետրոսյանը, որ ի տարբերություն աթոռին սոսնձված կապիտուլյանտի, պատերազմում հաղթել էր, 1000 տարում առաջին անգամ հող էր ազատագրել: