Նախագահը վստահ էր, վստահ մարդու տպավորություն էր թողնում. ի՞նչ է քննարկել նախագահը ԼՀԿ-ի եւ ԲՀԿ-ի հետ


01:06 , 27 փետրվար, 2021

News.am-ը գրում է․

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, իր նախաձեռնած քննարկումների շրջանակում, այսօր հանդիպումներ է ունեցել Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար էդմոն Մարուքյանի եւ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանի հետ:

NEWS.am-ի հետ զրույցում «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանն ասաց, որ քննարկվել է երկրում ստեղծված իրավիճակը։

«Ինչ-որ հատուկ բան քննարկման առարկա չի եղել։ Քննարկվել է, թե այսօրվա իրավիճակն ինչպես կարելի է հանգուցալուծել, որ ավելի ծայրահեղ վիճակ չառաջանա»,- նշեց Սիմոնյանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ