Marca․ Ռամոսը, ամենայն հավանականությամբ, նոր պայմանագիր կկնքի Ռեալի հետ


00:09 , 27 փետրվար, 2021

Armsport.am-ը գրում է․

Մադրիդի «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը հանդիպում է ունեցել ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսի հետ։ Այս մասին տեղեկացնում է իսպանական հեղինակավոր պարբերական Marca-ն։

Աղբյուրը նշում է, որ Պերեսի հետ զրույցից հետո, ամենայն հավանականությամբ, Ռամոսը կերկարաձգի մադրիդյան ակումբի հետ պայմանագիրը։

Հիշեցնենք, որ վերջերս խոսակցություններ էին տարածվում, որ իսպանացին պատրաստվում է հեռանալ ակումբից։