06:26 , 9 օգոստոս, 20131in.am-ը գրում է.
Լեդի Գագայի մասին արագ տարածվող լուրերին ևս մեկն է ավելացել: Այժմ էլ տեղեկատվություն է հայտնվել, որ մոտ առաջիկայում երգչուհին կամուսնանա իր ընկերոջ՝ Թեյլոր Քիննիի հետ: Աղբյուրի տեղեկացմամբ՝ հարսանեկան արարողությունը տեղի կունենա փեսացուի հարազատ Լանքաստերա քաղաքում:
Երգչուհուն մոտ կանգնած աղբյուրների տվյալներով՝ Գագային դուր է գալիս Լանքաստերայում ամուսնանալու գաղափարը: Նա ցանկանում է, որ արարողությանը մասնակցեն միայն հարազատներն ու մոտ բարեկամները:
Լանքաստերայի բնակիչներից մեկն ասել է, որ ինչ քաղաքում իմացել են կայանալիք հարսանիքի մասին, բոլորը միայն դրա մասին են խոսում:
Իհարկե, դժվար է հավատալ, որ «հրեշների թագուհին» կամուսնանա և ընտանիքի օրինակելի կին կդառնա: Արդյոք Գագան համաշխարհային շրջագայությունները կփոխի՞ տնային հոգսերի հետ՝ կիմանանք շուտով: