Tert.am-ը գրում է․
Անգամ կենդանու մոտ վերջին պահին ինքնապահպանման բնազդը գործում է, եթե մեր հասարակության ինքնապահպանման բնազդը մի մասի մոտ կորել է, դա խիստ մտահոգիչ է: Մենք կանգնել ենք երկընտրանքի առջև՝ կամ պետություն ունենալու ենք, կամ չենք ունենալու: Այս մասին Բաղրամյան պողոտայում անցկացվող հանրահավաքի ժամանակ Tert.am-ի հետ զրույցում ասաց հանրահավաքի մասնակիցներից մեկը:
«Ծննդով սահմանամերձ շրջանի մարդ եմ, Տավուշի մարզ նախկին Շամշադինի շրջանի սահմանամերձ մի չքնաղ գյուղում եմ ծնվել՝ Արծվաբերդում, ես ավելի լավ գիտեմ սահմանի արժեքը, սահմանապահ լինելը, ինչ է նշանակում ամուր սահման ունենալը: Նիկոլ Փաշինյանը մեր սահմանները դարձրեց շատ թափանցիկ ու խոցելի, հասարակության մի մասը դեռ չի գիտակցում, մինչև, Աստված մի արասցե, Բաղրամյան պողոտայում և Հանրապետության հրապարակում ռումբերը կպայթեն և նիրհի մեջ գտնվող մեր հայրենակիցները կամ նիրհից դուրս կգան, կամ դուրս չեն գա»,- նշեց նա:
Քաղաքացու խոսքով՝ առանց Արցախի հանգիստ չենք կարող ապրել, եթե Արցախը կորցրեցինք, Հայաստանի սահմանները ևս վտանգի տակ կլինեն.