Պոչետինո․ Նեյմարը մոտ է խաղադաշտ վերադառնալուն


22:31 , 26 փետրվար, 2021

Armsport.am-ը գրում է․

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն խոսել է հարձակվող Նեյմարի՝ վնասվածքից հետո վերականգնման ընթացքի մասին։ Բրազիլացին վնասվածք էր ստացել Ֆրանսիայի Գավաթի 1/32 եզրափակչի՝ «Կանի» դեմ խաղում (1-0), որը կայացել էր փետրվարի 10-ին։

«Նեյմարը շարունակում է պլանավորվածի պես վերականգնվել։ Այն կազմվել է բժշկական անձնակազմի կողմից։ Նա մոտ է խաղադաշտ վերադառնալուն»,- արգենտինացի մասնագետի խոսքերն է փոխանցում ՊՍԺ-ի թվիթերյան էջը։