Աշխարհի բոլոր գլոբալիստական հաշվարկները 0-ի են վերածվելու, եթե մենք միավորվենք, ոտքի ելնենք ճշմարիտի սիրո համար․ Տեր Աբել (Video)


20:21 , 26 փետրվար, 2021

Tert.am-ը գրում է.

Առանց Աստծո ճանապարհ չունենք, սիրելի ժողովուրդ։ Այս պատերազմը, որում հիմա գտնվում ենք, բազմադարյա պատերազմ է՝ տարբեր ճակատամարտերով։ Այս մասին Բաղրամյան պողոտայում «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքի ընթացքում հայտարարեց Տեր Աբելը՝ նշելով, թե ողջ գլոբալիստ աշխարհը հետևում է ՀՀ-ում տեղի ունեցող ժողովրդական գործընթացներին:

«Այս պատերազմը մեզ հայտնի պատերազմ է, այս գլոբալիստական շարժումը, որ ուղիղ ազգայնական իրականության դեմ է ելել, Աստծո նկատմամբ ըմբոստության ալիքի վրա է։ Հայաստանում տեղ գտած պրոցեսները, այս ամբողջ իրականությունը քաղաքական շարժ չէ միայն, այստեղ ժողովրդական իրականություն է։ Մենք ամբողջ աշխարհի աչքերի առաջ ենք»,-նշեց նա, ապա հավելեց․

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ