3.2% տնտեսական աճի նպատակը 2021թ-ի համար խիստ ամբիցիոզ է իսկ ներկա կառավարման պայմաններում կասեի՝ անհասանելի


17:05 , 26 փետրվար, 2021
Երեկ վիճակագրական ծառայությունը հրապարակեց 2021թ-ի առաջին ամսվա օպերատիվ տնտեսական ցուցանիշները:
Ինչպես և ակնկալվում էր, տարվա մեկնարկը տրվեց տնտեսական անկմամբ.
Տնտեսական ակտիվություն – անկում՝ -7.5%,
Արդյունաբերություն – անկում՝ -10.8%
Շինարարություն – աճ՝ 0.8%
Առևտուր – անկում՝ -15.1%
Ծառայություններ – անկում՝ -10.3%
Գնաճ - 4.5% հիմնականում կրում է փոխարժեքի արժեզրկման ազդեցությունը (առաջարկի գնաճ է)
Միջին ամսական աշխատավարձեր – անկում՝ -3.8%
Արտաքին առևտրաշրջանառություն – անկում՝ -16.8%
Արտահանում – անկում՝ -11.3%
Ներմուծում –անկում՝ -20%
Ի հարկե այստեղ կա նաև նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ բազային էֆֆեկտ հասկացությունը, սակայն մյուս կողմից պետք չէ մոռանալ նաև տնտեսական պրոցեսների իներցիայի ինչպես նաև կառավարության տնտեսական քաղաքականության դիսկրեցիայի պահը, որոնք երկուսն էլ ներկա դրությամբ դեպի ներքև են ձգում տնտեսությունը: Հետևապես վերահաստատում եմ ամիսներ առաջ արած իմ դիտարկումը. 3.2% տնտեսական աճի նպատակը 2021թ-ի համար խիստ ամբիցիոզ է իսկ ներկա կառավարման պայմաններում կասեի՝ անհասանելի: