Hraparak.am-ը գրում է.
Այսօր ընդդիմության հետ «երկխոսելու պատրաստ» Նիկոլ Փաշինյանի քաղաքական մեծամասնությունը չբարեհաճեց առավոտյան 11-ին ներկայանալ ռազմական դրությունը վերացնելու համար արտահերթ նիստ հրավիրելու վերաբերյալ խորհրդի նիստին։
Փոխարենը՝ ժամը 14-ին ներկայացան Աժ կրթության, գիտության մշտական հանձնաժողովում Բարձրագույն կրթության եւ գիտության մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ քննարկելու համար։
Հիշեցնենք, որ այս նախագծին դեմ է արտահայտվել ողջ ակադեմիական համակարգը։
Հիշեցնենք նաև, որ այդ փոփոխությամբ իշխանությունները ցանկանում են նաև բուհերում ունենալ կառավարելի ռեկտորներ։