19 մետրանոց երկնաքարն ուրբաթ օրը կանցնի Երկրի և Լուսնի մեջտեղով


00:18 , 9 օգոստոս, 2013

1in.am-ը գրում է.

Վերջերս բացահայտված 2013 PS13 երկնաքարն ուրբաթ օրը կանցնի Երկրի և Լուսնի գրեթե մեջտեղով։ Այս մասին տեղեկացնում է Միջազգային աստղագիտական միության Փոքր մոլորակների կենտրոնը: 

Տիեզերական նոր օբյեկտը հայտնաբերել են իսպանական Լա Սագրա աստղադիտարանի աշխատակիցները, այնուհետև դրա բացահայտումը հաստատել են Բրիտանիայի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի նրանց կոլեգաները, գրում է РИА Новости-ն: