Փարիզում ցուցադրվել է Վան Գոգի նկարը, որը գրեթե ոչ ոք չի տեսել


03:53 , 26 փետրվար, 2021

News.am-ը գրում է․

Փարիզում առաջին անգամ հասարակության լայն շրջանակների համար ցուցադրվել է Վան Գոգի նկարը, որը միշտ եղել է մասնավոր հավաքածուներում եւ այդ պատճառով հիմնականում անհայտ է մնացել նկարչի ստեղծագործության քննադատների ու գնահատողների համար:

«Փողոցի տեսարան Մոնմարտրում» խորագիրը կրող նկարը ստեղծվել է 1887 թվականին, եւ դրանից հետո հիմնականում պատկանել է մի ընտանիքի անդամներին: Սակայն այժմ այն վաճառքի է հանվել եւ կցուցադրվի Փարիզում, Ամստերդամում եւ Հոնկոնգում Sotheby՛s աճուրդային տան բաժանմունքներում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ