Ֆրանսիայի քաղաքացիներին խորհուրդ ենք տալիս հեռու մնալ հավաքներից. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան հայտարարությունը


01:28 , 26 փետրվար, 2021

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը հայտարարություն է տարածել՝ կապված Երևանում տեղի ունեցող իրադարձությունների հետ:

«Երևանում տեղի ունեցող բողոքի ակցիաների համատեքստում Ֆրանսիայի քաղաքացիներին խորհուրդ ենք տալիս հեռու մնալ հավաքներից, տեղյակ լինել զարգացումներից և հետևել դեսպանատան ցուցումներին»,- նշվում է դեսպանատան հաղորդագրությունում: