ԳՇ-ի հայտարարությունը ծանրակշիռ կոչ էր՝ քաղաքական լուծումների գնալու, որովետև այսպես շարունակել չի կարելի. Արման Սաղաթելյան (Video)


01:07 , 26 փետրվար, 2021

Tert.am-ը գրում է.

Ակնհայտ է, և անգամ փորձ չի արվում թաքցնել այն փաստը, որ ՀՀ-ի իշխանության ղեկին է գտնվում Թուրքիայի կողմից հովանավորյալ, իրենց կողմից փայփայվող և իրենց չափազանց հարմար մեկը, որն աստիճանաբար իրականացնում է ոչ միայն Ադրբեջանի, այլ նաև Թուրքիայի դարավոր երազանքը: Այս մասին այսօր Նիկոլ Փաշինյանի հրաժարականի և բանակին աջակցելու ակցիայի ժամանակ Բաղրամյան պողոտայում Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ քաղաքական-հասարակական գործիչ Արման Սաղաթելյանը:

Սաղաթելյանը նաև ադրադարձավ Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանի այն հայտարարությանը, որ հեղաշրջման պետք չէ գնալ: «Կարո ջան, հանգիստ ապրիր ու հորդորներ մի՛ հղիր Հայաստանում բնակվողներին, զբաղվի՛ր քո երկրի հարցրերով, քանի որ, ըստ այդ հռետորաբանության, դու շարունակում ես լինել քո երկրի քաղաքացին, իսկ այս երկրում բավականաչափ մարդիկ կան, որոնք շարունակում են պնդել, որ մեր երկրի ու ձեր երկրի շահերը նույնը չեն, չնայած իշխանության մեջ այդպիսիքները շատ են, բայց ազգի մեջ այդպիսինները շատ չեն»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ