Նիկոլ Փաշինյանը ժողովրդին ընտրություն է առաջարկել` կա’մ ինքը լինի վարչապետ, կա’մ մենք չունենանք բանակ. Հրանտ Մելիք-Շահնազարյան (Video)


22:34 , 25 փետրվար, 2021

Tert.am-ը գրում է․

Արմեն Սարգսյանը իր սովորույթի համաձայն փորձում է տեսնել, թե կշեռքի նժարները որ կողմ կթեքվեն, որպեսզի այդ կողմի վրա էլ կողմնորոշվի, այսինքն` ժամանակ է շահում՝ հասկանալու, թե արդյոք այս շարժումը հաջողության կհասնի: Այս  մասին այսօր Նիկոլ Փաշինյանի հրաժարականի և բանակին աջակցելու ակցիայի ժամանակ Բաղրամյան պողոտայում Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը՝ խոսելով այն մասին, որ ՀՀ  նախագահն է ընտրելու աշխատանքից ազատել, թե չազատել ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին:

Խոսելով նմանօրինակ որոշումների և նախագահի դիրքորոշման մասին՝ քաղաքագետը նշեց. «Իրականում սա այդքան էլ ազնիվ մոտեցում է չէ նախագահի կողմից, որովհետև պարզ  և միանշանակ է, որ երկիրը ճգնաժամի մեջ է, Նիկոլ Փաշինյանը ժողովրդին ընտրություն է առաջարկել` կա’մ ինքը լինի վարչապետ, կա’մ մենք չունենանք բանակ, և այս իրավիճակում նախագահը՝ որրպես  երկրի անվտանգության հիմնական պատասխանատու, պետք է հասկանա, որ ինքն էլ է պարտավոր ընտրություն կատարել և այդ ընտրությունը պետք է լինի հօգուտ պետականության զարգացման, կայունության»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ