Փաշինյանը վերջին հնարավորությունն ունի հեռանալու քաղաքական ճանապարհով՝ առանց ցնցումների. Կոմերսանտ


21:05 , 25 փետրվար, 2021

Tert.am-ը գրում է.

Հայաստանում այսօր տեղի ունեցող ցույցերին անդրադարձել է ռուսական «Կոմերսանտ» պարբերականը՝ նշելով, որ Փաշինյանը հնարավորություն ունի հեռանալու քաղաքական ճանապարհով՝ առանց ցնցումների:

Պարբերականը շեշտում է, որ այսօր փողոց են դուրս եկել Նիկոլ Փաշինյանի կողմնակիցներն ու հակառակորդները: «Հայաստանի իշխանությունների և ընդդիմության միջև հակամարտությունը հինգշաբթի անսպպասելի զարգացում է ստացել, որը երկրին սպառնում է նոր լուրջ ցնցումներով»,- գրում է «Կոմերսանտը»՝ հիշատակելով, որ Փաշինյանի և նրա կառավարության հրաժարականի պահանջ է ներկայացրել Զինված ուժերի Գլխավոր շտաբը:

Աղբյուրը հիշեցրել է նաև «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրի մասին Փաշինյանի հայտարարությունը, որի մեկնաբանության պատճառով աշխատանքից հեռացվել էր ԶՈւ ԳՇ պետի տեղակալ Տիրան Խաչատրյանը:  

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ