Թշնամուն պետք է կոտրված ու հուսալքված Հայաստան, առանց ազգային իղձերի ու հույսի Հայաստան և, ի վերջո, առանց բանակ Հայաստան


19:19 , 25 փետրվար, 2021
Չավուշօղլու, Քալին՝ թռւրքական արտաքին քաղականության «ծանր հրետանին»։ Գիտե՞ք ինչո՞ւ են նրանք այդքան անհանգստացել մեր բանակի այսօրվա հայտարարությունից։
Որովհետև թշնամուն հանգիստ չի տալիս այն, որ Հայաստանը՝ որպես պետություն և ազգ, կարող է գնալ իր աժանապատվության վերականգման ուղով։
Թշնամուն պետք է կոտրված ու հուսալքված Հայաստան, առանց ազգային իղձերի ու հույսի Հայաստան և, ի վերջո, առանց բանակ Հայաստան։
Ուստի բանակի այսօրվա հայտարարությունն ուղղված է նաև թշնամու դեմ և հանուն մեր պետության և ազգի արժանապատիվ ապագայի է։