Աննա Հակոբյանը, ժպիտը դեմքին, քայլում է ամուսնու կողքից. հատուկ ողջունեցին Խաչատուր Սուքիասյանի շենքի լուսամուտներում երևացողներին


17:33 , 25 փետրվար, 2021

Analitik.am-ը գրում է․

Այս պահին Նիկոլ Փաշինյանն իր աջակիցների հետ երթով շարժվում է Տիգրան Մեծի պողոտայով:
Փաշինյանին ուղեկցում է այդ թվում նաև կինը՝ Աննա Հակոբյանը, ով ժպիտը դեմքին պարբերաբար ողջունում է քաղաքացիներին:

Քիչ առաջ Նիկոլ Փաշինյանն աջակիցների հետ անցավ գործարար Խաչատուր Սուքիասյանին պատկանող Սիլ կոնցեռնի շենքի մոտով: Փաշինյանը հատուկ ողջունեց այդ շենքից իրեն ողջունող քաղաքացիներին: