Armeniasputnik.am-ը գրում է.
Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարներ Արա Այվազյանն ու Սերգեյ Լավրովը քննարկել են Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակը:
ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայության փոխանցմամբ ՝ հեռախոսային խոսակցության ընթացքում Արա Այվազյանը նրան տեղեկացրել է Հայաստանում զարգացող իրադարձությունների մասին:
Լավրովն ընդգծել է` Մոսկվան ակնկալում է, որ իրավիճակը կհանգուցալուծվի խաղաղ ճանապարհով: