Ինչո՞ւ է Հրաչյա Հակոբյանը երթևեկում ռուսական պետհամարանիշերով


16:39 , 25 փետրվար, 2021

168.am-ը գրում է.

Պարզվում է՝ Նիկոլ Փաշինյանի աներձագը՝ ԱԺ պատգամավոր Հրաչյա Հակոբյանը ռուսական պետհամարանիշերով  է երթևեկում։

Պատգամավորը, ով նախկինում հակառուսական քարոզչության ջատագովներից էր, այսօր երթևեկում է ռուսական համարանիշերով։

168.am-ը զանգահարեց պատգամավորին, հասկանալու համար՝ ինչո՞վ է  դա պայմանավորված, սակայն մեր զանգերը մնացին անպատասխան։