Նիկոլ Փաշինյանը իր առաջնորդած երթի ընթացքում մի քանի շարքով շրջապատված է ոստիկաններով


15:22 , 25 փետրվար, 2021

Tert.am-ը գրում է.

Սոցիալական ցանցերում հրապարակվել է լուսանկար՝ հաջակցություն Նիկոլ Փաշինյանի երթից: Լուսանկարը հրապարակողները ուշադրություն են հրավիրել այն հանգամանքի վրա, որ Նիկոլ Փաշինյանին մի քանի շարքով շրջապատել են ոստիկանները:

Նշենք, որ ավելի վաղ բանակը հանդես էր եկել հայտարարությամբ՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի և Կառավարության հրաժարականը:

Հայտարարությանն արձագանքեց Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ դա համարում է ռազմական հեղաշրջման փորձ: