Երկունք (բանաստեղծություն)


21:59 , 8 օգոստոս, 2013

Երկնում եմ հաճախ ես ինքս ի´մ դեմ,
Ապստամբում են մտքերս բոլոր.
Սիրտս սանձում է, որ չմոլեգնեն,
Չդառնան նրանք չափից շատ հզոր:
Երկունք են ապրում մտքերս երկնած
Ու ինքս իմ մեջ կռիվ եմ տալիս,
Եվ այդ մրրիկից այս երգս ծնված
Խաղաղություն է տալիս մտքերիս.
Ու սիրտս հլու մտքիս փոթորկին
Նրա տարերքն է ողջունում անսանձ
Քանզի միտքն է իշխում միշտ սրտին,
Ինչքա՜ն էլ թեկուզ լինի վարարած: