ՄՕԿ-ը 2032-ի Օլիմպիական խաղերն անցկացնելու նախընտրելի հայտատու է հայտարարել Բրիսբենը


12:37 , 25 փետրվար, 2021

Tert.am-ը գրում է.

Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) 2032 թվականի Օլիմպիական խաղերն անցկացնելու նախընտրելի հայտատու է հայտարարել Ավստրալիայի Բրիսբեն քաղաքը, հայտնում է BBC Sport–ը: ՄՕԿ-ի ապագա ընդունող հանձնաժողովը խորհուրդ է տվել մարմնին «նպատակային երկխոսության» մեջ մտնել Ավստրալիայի օլիմպիական կոմիտեի հետ:

Մի քանի քաղաքներ և երկրներ ցանկություն էին հայտնել անցկացնել խաղերը, այդ թվում ՝ Ինդոնեզիան, Բուդապեշտը, Չինաստանը, Դոհան և Գերմանիայի Ռուր հովիտը:

Նախկինում Օլիմպիական խաղերն Ավստրալիայում անցկացվել էին 2000 թվականին՝ Սիդնեյում: Իսկ 2018 թվականին Քուինսլենդում կայացել են «Ազգերի համագործակցության» խաղերը։ Բրիսբենը բարձր է գնահատվել համապատասխան վայրերի քանակի, լավ գլխավոր հատակագծի, խոշոր միջոցառումների կազմակերպման փորձի և բարենպաստ եղանակի համար:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: