Ավտովթար` Արագածոտնի մարզում. ընտանիքի անդամները տեղափոխվել են հիվանդանոց. բժիշկները պայքարում են երեխայի կյանքի համար


19:59 , 8 օգոստոս, 2013

Shamshyan.com-ը գրում է.

Այսօր` օգոստոսի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 16:10-ի սահմաններում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շուշի քաղաքի բնակիչ, 61-ամյա Կարեն Ղարիբյանը, վարելով «Միցուբիշի» մակնիշի 32 00 978 համարանիշի ավտոմեքենան, Երեւան-Գյումրի ավտոճանապարհի 84 կմ-ին նշված ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ շրջվել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետեւանքով վարորդը եւ ավտոմեքենայում գտնվող ուղեւորներ, Շուշի քաղաքի բնակիչ, 54-ամյա Գոհար Մկրտչյանը, Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ Ռուզաննա Մկրտչյանը եւ 6-ամյա Արթուր Մկրտչյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Թալինի բժշկական կենտրոն: Վարորդին եւ վիրավորներին առաջին օգնություն են ցուցաբերել քաղաքացիները: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ