19:32 , 8 օգոստոս, 20131in.am-ը գրում է.
Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույցում խոսել է նաև Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հներիխ Մխիթարյանի մասին:
«Սկզբում Մխիթարյանի հետ շփվում էի հեռախոսի միջոցով: Այնուհետև հանդիպեցի նրա մոր և քրոջ հետ, որոնք պատմեցին նրա կենսագրությունը, որից հետո ես նրանց ծանոթացրի իմ կենսագրությանը: Չէ՞ որ նա նույնպես պետք է իմանա՝ ում հետ պետք է աշխատի:
Վստահ էի, որ կարճ ժամանակահատվածում Մխիթարյանը կընտելանա թիմին: Մխիթարյանի հետ շփումից բոլորս մեծ բավականություն ենք ստանում:
Քևին Գրոսկրոյցը նրան Բադ Ռագացի ուսումնամարզական հավաքի ժամանակ հարուստ գիտելիքներ է փոխանցել ակումբի պատմության, երկրպագուների մասին: Առանց անգլերենի իմացության նա ավելի վաղ օգնել է նաև Շինջի Կագավային ու Լուկաս Բարիոսին»: