Բեյոնսեն առաջին անգամ կարճ սանրվածք է արել


19:12 , 8 օգոստոս, 2013

1in.am-ը գրում է.

Երգչուհի Բեյոնսեն երկրպագուներին զարմացրել է նոր սանրվածքով: Աստղն առաջին անգամ կտրել է երկար, շքեղ վարսերը: Այս մասին հայտնում է Korrespondent.net-ը:

Երգչուհին իր նոր սանրվածքով լուսանկարը տեղադրել է Instagram-ի իր էջում: Երկրպագուների արձագանքը միանշանակ չի եղել: Ոմանց այն դուր չի եկել, իսկ ոմանք էլ գովել են նրա խիզախությունը:

Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ Մոնրեալում համերգի ժամանակ երգչուհու մազերը քաշել էր բեմին տեղադրված օդափոխիչը, սակայն նա չէր դադարել երգել: Մինչ նա երգում էր, նրա վարսերն օդափոխիչի «գերությունից» ազատել են անվտանգության աշխատակիցները: