Պուտինը պահանջել է սադրանքներից զերծ պահել Պետդումայի առաջիկա ընտրությունները


19:35 , 24 փետրվար, 2021

Tert.am-ը գրում է․

2021 թվականին նախատեսված Պետդումայի ընտրությունները պետք է պաշտպանված լինեն ցանկացած սադրանքներից և երկրում կայունությունը խարխլելու փորձերից: Այս մասին չորեքշաբթի օրը հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Անվտանգության դաշնային ծառայության խորհրդի նիստում, գրում է «Независимая газета» պարբերականը:

«Պետդումայի ընտրությունները տեղի են ունենալու այս տարի: Քաղաքացիների ազատ, ժողովրդավարական ընթացակարգերի շրջանակներում իրենց ներկայացուցիչներին ընտրելու սահմանադրական իրավունքները պետք է պաշտպանված լինեն ցանկացած սադրանքներից»,- ընդգծել է պետության ղեկավարը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ