Ահա մեր ոստիկանների «ինտելեկտուալ» մակարդակը


19:02 , 8 օգոստոս, 2013

Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի նոր գլուխգործոցը. մեկնաբանելով, թե ինչ է նշանակում «առևանգել», սույն ոստիկանը, ոչ ավել, ոչ պակաս, պատասխանել է. «Առևանգելը դա ապօրինի մարդուն կյանքից զրկելն է»: Երեւի հասկանալով, թե ինչ հիմարություն է դուրս տվել, նույն հարցին երկրորդ անգամ պատասխանելիս արդեն նշել է. «Անձին իր կամքից անկախ զրկում են տեղաշարժվելու իրավունքից»: Չնայած այս երկրորդ պատասխանը եւս ամբողջությամբ չի արտահայտում այդ հասկացության բուն իմաստը, բայց դե գոնե բացարձակ հիմարություն չէ... Ահա մեր ոստիկանների «ինտելեկտուալ» մակարդակը....

Կից նյութը՝ այստեղ