Փաշինյանի աջակիցը հայհոյանքներով հարձակվել է Yerkir.am-ի թղթակցի վրա


18:23 , 24 փետրվար, 2021

Yerkir.am-ը գրում է․

Ազատության հրապարակում Վազգեն Մանուկյանի՝ քաղաքացիների հետ հերթական հանդիպման ժամանակ Փաշինյանի աջակից մի կին վիրավորել է մի տարեց մարդու՝ անվանելով նրան «հազար դրամով եկած»:

Ծագած վեճի վերաբերյալ Yerkir.am-ի թղթակիցը փորձել է մեկնաբանություն ստանալ տիկնոջից, որը մեկնաբանության փոխարեն հարվածել է Yerkir.am-ի թղթակցի տեսախցիկին և հայհոյել:

Փաստի առիթով Yerkir.am-ի թղթակիցը բողոք է ներկայացրել ոստիկաններին, որոնք Փաշինյանի աջակից կնոջն ու թղթակից Լիա Սարգսյանին հրավիրել են ոստիանության բաժանմունք: Լիա Սարգսյանը պատրաստվում է հաղորդում ներկայացնել հանցագործության մասին: