Armenpress.am-ը գրում է․
Արցախի պատերազմում անհետ կորած զինծառայողների հարազատները պահանջում են դադարեցնել բողոքի ակցիաները, քանի որ դրանք հանգեցնում են գերիների և անհետ կորածների հարցի լուծման ձգձգմանը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, պատերազմում անհետ կորած զինծառայողներից մեկի հարազատն ընդգծեց, որ Հայաստանի պատկան մարմինները պետք է զբաղվեն գերիների և անհետ կորածների հարցերով, սակայն բողոքի ակցիաներ կազմակերպելով, ճանապարհներ փակելով՝ խոչընդոտվում է պատասխանատուների աշխատանքը և հնարավոր չի լինում խնդիրների լուծման աշխատանքը պատշաճ կազմակերպել:
Նա նշեց, որ Ադրբեջանը, Հայաստանում տեսնելով ներքաղաքական իրավիճակը, թույլ չի տալիս որոնողական աշխատանքներ իրականացնել, գերիներին չի վերադարձնում հայրենիք, շահարկում է այդ թեման: