Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի ընտրություններին ներկա կլինի նաև AIBA-ի պատվիրակը


14:49 , 24 փետրվար, 2021
Armsport.am-ը գրում է.
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիաիյի նախագահի ընտրությունների ժամանակ ԱԻԲԱ-ն պատվիրակ կուղարկի Հայաստան: Այդ մասին հայտնել է Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Օմար Կրեմլյովը Բուլղարիայում ընթցող բռնցքամարտի միջազգային մրցաշարի ժամանակ:
«Մենք Հայաստան կուղարկենք ԱԻԲԱ-ի պատվիրակին, որպեսզի ամեն ինչ՝ այդ թվում ընտրությունները ընթանան նրա հսկողության ներքո՝ազնիվ ու առանց խնդիրների: Մեզ համար կարևր է, որ ֆեդերացիայի նորնտիր նախագահը առաջնային դիրքերում պահի ոչ թե իր ամբիցնաները, այլ՝ բռնցքամարտի արժեքները:
Իմ պլաններն են աշխատանքը սկսել ազգային ֆեդերացիաների հետ և օգնել յուրաքանչյուր երկրին, որպեսզի յուրաքանչյուր երկրում բռնցքամարտը դառնա ամենամասսայական մարզաձևը: Ես Հայաստանի բռնցքամարտի մասին շատ բան գիտեմ: Առհասարակ Հայաստանում տաղանդավոր ու շնորհալի մարզիկներ շատ կան, և մենք գալու ենք Հայաստան ու փորձելու ենք ամեն ինչով աջակցել նրանց»,-Կրեմլյովի խոսքերն է փոխանցում Բռնցքամարտի հայկական ազգային ֆեդերցիայի ֆեյսբուքյան էջը: