«Մարդիկ մտածում են՝ ես նույն հարուստ, միամիտ տղան եմ»․ Բեն Ավետիսյան


14:16 , 24 փետրվար, 2021

Tert.am Life-ը գրում է.

«Հարս չկա» սիթքոմը դերասան Բեն Ավետիսյանի համար դեբյուտային էր որպես հումորային ժանրի աշխատանք։ Այս օրերին ընթանում են սիթքոմի երկրորդ եթերաշրջանի նկարահանումները։

Tert.am Life–ի հետ զրույցում դերասանը պատմել է սպասվող զարգացումների և նոր ժանրին լիարժեք ադապտանալու մասին։

Ըստ Բենի՝ որպես դերասան միշտ կա նոր էտապներ հաղթահարելու կարիք, սակայն ժանրին արդեն ադապտացել է․ «Ժամանակ էր պետք, որպեսզի կարողանամ հումորի մեջ լինել այնքան ազատ, որքան դրամատիկ կերպարներում էի։ Հիմա ես ավելի ադապտացած եմ ժանրին, առհասարակ, այս եթերաշրջանում ամբողջ խումբն է ավելի ադապտացած, միմյանց ավելի լավ ենք հասկանում։ Իմ կերպարը սիթքոմում, երևի, ամենազուսպ հումորային կերպարն է։ Ուրախ եմ, որ հանդիսատեսը կերպարս ընկալում է այնպես, ինչպես նախատեսված էր սցենարով՝ հարուստ, միամիտ տղա։ Ինձ դրսում էլ տեսնում, ասում են Արեգը՝ պատկերացնելով, որ ես նույն միամիտ, հարուստ տղան եմ, ինչ կերպարս»,– ասաց դերասանը։

Բենը նկատեց, որ այս եթերաշրջանում իր կերպարը փոփոխության չի ենթարկվել։ Նա բացահայտեց, որ այս եթերաշրջանում առաջ են գալիս նոր կոնֆլիկտներ․ «Հարսնացուն հենց առաջին սերիայում չի լինում՝ «Հարս չկա»:) Տղաները նորից գալիս են Հայաստան ու է՛լ ավելի հետաքրքիր պատմություններ են սկսվում։ Ինձ համար այս եթերաշրջանը տարբերվում է, ավելի լավն է հումորի առումով, քանի որ առաջին եթերշարջանում հանդիսատեսը դեռ պետք է հասցներ հասկանալ՝ ով ով է, ում գիծն ուր է գնում։ Այս եթերաշրջանում հումորն է առաջին պլանում»։

Բենը միշտ ներկայացել է հերոսի դերով, իր մասնակցությամբ նախագծերը հիմնականում սիրային մելոդրամաներ են եղել։ Դերասանը նկատեց, որ իր լսարանը ոչ միայն իրեն ընդունեց այս ժանրում, այլև անհամեմատ մեծացավ․ «Էստեղ ինձ է՛լ ավելի մեծ լսարան է ընդունում։ Մինչև այս խաղացել եմ դրամատիկ կերպարներ, իսկ այս սիթքոմը նայում են  տարբեր տարիքային խմբի մարդիկ»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: