Մատան և Մխիթարյանը կրկին կարող են թիմակիցներ դառնալ


12:54 , 24 փետրվար, 2021

Armsport.am-ը գրում է.

Ըստ DailyMail-ի ՝ «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Խուան Մատան կարող է կարիերան շարունակել Ա Սերիայում:

Հաղորդվում է, որ կիսապաշտպանով հետաքրքրվում են միանգամից իտալական մի քանի ակումբներ ՝ «Յուվենտուսը», «Ռոման», «Միլանը» և «Ինտերը»:

Վերջերս մամուլում լուրեր էին շրջանառվում, որ Մատան կարող է վերադառնալ «Վալենսիա»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ որ «Ռոմայի» կիսապաշտպան Խավիեր Պաստորեն, ամենայն հավանականությամբ, կհեռանա ակումբից այս ամառ: