18:41 , 8 օգոստոս, 2013
Operativ.am-ը գրում է.
Աշխարհի շատ երկրներում ընդունվել են այնպիսի օրենքներ, որոնք ծիծաղ են առաջացրել: Դրանք երբեմն անվանվել են նաև «վայրի» օրենքներ: Սակայն այդ անիմաստ և ծիծաղելի օրենքների շարքում կան շատ կարևոր և տրամաբանություն պարունակող օրենքներ: Նորվեգիայի հյուսիսում գտնվող քաղաքներից մեկում, որը գտնվում է Սվալբարդ սառցադաշտի մոտ, գործում է օրենք, ըստ որի` արգելվում է մահանալ այդ քաղաքի տարածքում: Լոնգիիր քաղաքի բնակչության թիվը հասնում է 1000-ի: Եթե որևէ մեկը ծանր հիվանդ է կամ մահամերձ, ապա նրան անմիջապես տեղափոխում են այլ վայր: Կարևոր չէ, թե նա որտեղ կամ ինչպես կմահանա: Այդ օրենքն ընդունվել է այն պատճառով, որ մարդկանց մարմինները չդառնան գիշատիչներ որսի աղբյուր: