«Իրավունք». Վարդանիկը նոր հանգրվան է փնտրում. Նրա ականջին շշուկներ են հասել


11:48 , 24 փետրվար, 2021

«Խորհրդարանական կուլիսներում շրջանառվող լուրերի համաձայն` ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանի ականջին հասել են շշուկներ, որ Գագիկ Ծառուկյանը նրան չի տեսնում ապագայում «Բարգավաճ Հայաստանի» պատգամավորների շարքում:

Ուստիեւ Վարդան Ղուկասյանը կենտրոնացել է նոր քաղաքական հանգրվան գտնելու գործի վրա: Թե որտեղ է իրեն ապագայում տեսնում Ղուկասյանը, ինքն արդեն իսկ ակնարկում է` հիշելով, թե ում նախագահության օրոք էր վայելում Գյումրիի քաղաքապետի պաշտոնը:

Եվ այսպես` օրերս «Իրավունքի» հետ զրույցում Ղուկասյանը ոչ ավել, ոչ պակաս ասել է. «Եթե կիրակի ընտրություն լինի, ու Քոչարյան Ռոբերտը իր թեկնածությունն առաջադրի, միանշանակ իրեն եմ պաշտպանելու...»: Իսկ ավելի վաղ Ղուկասյանը ԲՀԿ-ական պատգամավորների շարքում այն միակն էր, ով դեռեւս 2019 թվականին ասել էր. «Ազատություն Ռոբերտ Քոչարյանին», բայց ներվել քաղաքական թիմի

կողմից` տեւական ժամանակ լռություն պահպանելով: Հիմա կարծես թե իրավիճակ է փոխվել նաեւ ԲՀԿ-ում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում