18:28 , 8 օգոստոս, 2013Aysor.am-ը գրում է.
Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ» մեկամսայա ծրագրի հերթական միջոցառումը Մանկական երկաթուղում էր։ Առավոտյան ժամը 10-ից մինչ երեկո բոլոր կարուսելները, ատրակցիաոնները, ինչպես նաև երկաթուղին անվճար էին։
Քաղաքպետարանի լրատվական ծառայությունից հայտնում են, որ «Երևանյան ամառը» հագեցած ծրագիր է՝ միտված Երևանում մինչ այս պասիվ ամիս համարվող օգոստոսին երևանցիների առօրյան առավել հետաքրքիր դարձնելուն։ «Երևանյան ամառ» ծրագրով միջոցառումներ են նախատեսված նաև Ջրաշխարհում, Երևանի հեծանվահրապարակում:
Այս օրերին հեծանիվների կանգառների բացում է նախատեսված, 4 թանգարաններ են ներգրավված ծրագրին
Օգոստոսի 15-ին մինչ ժամը 17:00-ն անվճար են գործելու նաև Հաղթանակ զբոսայգու կարուսելները։
Օգոստոսի 12-ը` երիտասարդության միջազգային օրը, ծրագրի շրջանակում ևս նշվելու է տոնական միջոցառումներով, մասնավորապես, Երևանի կենտրոնում այդ օրը համերգային 4 հարթակներ են տեղադրված լինելու։
«Երևանյան ամառ» ծրագրում ներառված թանգարանների անվճար այցելությունների համար տոմսակներ կարելի է ձեռք բերել Երևանի մարդաշատ վայրերում։