Բահամյան կղզիներում ձկնորսը կարողացել է փրկվել իր վրա հարձակված շնաձկից


18:22 , 8 օգոստոս, 2013

1in.am-ը գրում է.

Ստորջրյա ձկնորսությամբ զբաղվող տղամարդը կարողացել է փրկվել իր վրա հարձակված շնաձկից: 

Ինչպես նշում է բրիտանական Daily Telegraph-ը, 40-ամյա Էրիկ Նորին աներոջ հետ գնացել է ձկնորսությամբ զբաղվելու Աբակոյի կղզիների մոտ: 

Տուժածի խոսքով՝ շնաձուկը կծել է իր ոտքը, երբ ինքը փորձել է ջրից նավակ բարձրանալ: 

«Երբ ես հետ նայեցի, տեսա, որ նա կծել է ոտքիս մի մասը ու հեռու է լողում: Ես տեսա իմ ոտքը նրա երախում»,- ասել է Նորին: 

Տղամարդուն օգնության է եկել նրա աները, որը նրան օգնել է բարձրանալ նավակ: