Ռուսաստանի հետ հարաբերությունները երևի թե խոչընդոտում են Արցախը Արբեջանին վերջնական հանձնելուն և ինտեգրելուն, ուստի և պետք է վերջնականորեն փչացնել այդ հարաբերությունները


02:24 , 24 փետրվար, 2021
Երբ երկրիդ ղեկավարը շախմատ խաղալ ընդհանրապես չգիտի կամ կես քայլ առաջ չմտածելու նուրբ արվեստը…
Ռուսաստանի հետ հարաբերությունները երևի թե խոչընդոտում են Արցախը Արբեջանին վերջնական հանձնելուն և ինտեգրելուն, ուստի և պետք է վերջնականորեն փչացնել այդ հարաբերությունները:
Իսկանդերի չկրակելու կամ 10% կրակելու մասին անհեթեթությունն այլ բացատրություն չունի:
Վաղը միջազգային և հատկապես թուրքահպատակ մամուլը լի է լինելու ռուսական ռազմարդյունաբերության անհուսալիության մասին մի հեղեղով:
Իսկ թե ինչ կանեն ռուսները, այս նկարից կարելի է ենթադրել…
Ի՞նչ ասեմ, հարցս մեկն է՝ հայեր, ինչու՞ է նա դեռ վարչապետ…