Panorama.am-ը գրում է.
«Ներկայումս ինտենսիվ շփումներ են ընթանում ՀՀ-ի ու ՌԴ-ի պաշտպանության նախարարությունների միջև»,-այս մասին այսօր ասաց Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ պատասխանելով ՀՀ-ում ՌԴ ռազմաբազայի ընդլայնման հետ կապված հարցին։
Թվաքականկի հետ կապված՝ դեսպանը նշեց, որ հրապարակային թվեր նշելն իր լիազորությունների մեջ չէ և ժամանակին պատասխանատուները կհայտնեն։
Դեսպանը նշեց, որ Ռուսաստանն օգնում է Հայաստանին՝ արդիականացնել և բարեփոխել իր զինված ուժերը:
«Նա արդեն դա անում է», - ասաց դեսպանը՝ պատասխանելով հարցին, թե Ռուսաստանը պատրաստակամ է աջակցել Հայաստանին՝ բանակի մոդերնիզացիայի հարցում։
Հարցին, թե ինչպես է գնահատում հայկական կողմի հետ կոորդինացիան պատերազմից հետո, դեսպանն ասաց. «Սերտ և ինտենսիվ»։
Ռազմագերիների վերադարձի հետ կապված դեսպանն ասաց, որ այդ աշխատանքը մշտապես տարվում է՝ այդ թվում Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության մասնակցությամբ։
«Գիտեք, պարբերաբար հայտնվում է տեղեկատվություն գերիների նոր խմբի վերադարձի մասին։ Իհարկե, մենք կցանկանայինք, որ այդ ամենն արագ արվեր՝ բոլորը-բոլորի դիմաց։ Այն հեշտ չի, բայց աշխատանքը գնում է, վստահեցնում եմ»,-ասաց դեսպանը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: