3 անչափահաս երեխաների հայր Արամ Սարգսյանը կալանավորվել է ԱՊՕՐԻՆԻ. դատախազությունը, ՀՔԾ-ն, ԲԴԽ-ն որևէ անելիք կամ ասելիք չունե՞ն. պաշտպան


12:50 , 23 փետրվար, 2021
Հերթական փաստն առ այն, որ 3 անչափահաս երեխաների հայր Արամ Սարգսյանը կալանավորվել է ԱՊՕՐԻՆԻ՝ բացառապես մի խումբ անձանց քմահաճույքով դատավոր Վահագն Մելիքյանին իջեցված հրահանգի հիման վրա, և միայն այն բանի համար, որ ինչ-որ ֆեյսբուքյան կեղծ կամ իրական օգտատեր հայհոյել է մի շարք անձանց, այդ թվում՝ ԱԱԾ տնօրենին։
Ինձ մի բան է հետաքրքիր՝ ՀՀ դատախազությունը, հատուկ քննչական ծառայությությունը, բարձրագույն դատական խորհուրդն այս կապակցությամբ որևէ՞ անելիք կամ գոնե ասելիք չունեն։
Կից նյութն այստեղ՝ «Հրապարակ». Գագիկ Ջհանգիրյանը գործի է անցել