Չինաստանն Իրան կուղարկի կորոնավիրուսի դեմ 250 հազար դոզա պատվաստանյութ


23:05 , 22 փետրվար, 2021

Armenpress.am-ը գրում է․

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը հայտնել է, որ չինական Սինոֆարմ պատվաստանյութի շուրջ 250,000 դոզա պատրաստ է՝ ուղարկվելու Իրան ` Պեկինում Իրանի դեսպանության հետ համաձայնությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է INA-ն:

Նա լրագրողների հետ զրույցում նշել է, որ չի ցանկանում հարցի մասին խոսել նախքան տեխնիկական մանրամասների հրապարակումը՝ հավելելով,որ չափաբաժինները Չինաստանի կառավարությունը նվիրել է Իրանին,և դրանք չվերթով կուղարկվեն Իրան:

Խոսնակն ասել է, որ կոնկրետ օրը հայտնի կդառնա Պեկինում Իրանի դեսպանատան հետ համաձայնեցված նախապատրաստական աշխատանքներն իրականացնելուն պես: