ԱՊԼ-ում մայիսից երկրպագուների ավելի մեծ թիվ կթույլատրվի հաճախել մարզադաշտ


23:59 , 22 փետրվար, 2021

Armsport.am-ը գրում է․

Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է երկրպագուների՝ տրիբունաներ վերադառնալու ժամկետների մասին:

Երկրպագուները մարզադաշտ կարող են վերադառնալ մայիսի 17-ից: The Telegraph-ը հայտնում է, որ ակումբներին թույլատրվելու է ընդունել մինչև 10 հազար երկրպագու:

Հաղորդվում է, որ երկրպագուների թույլատրելի քանակը հետզհետե կավելանա: