ԵՄ-ն կքննարկի Բելառուսի նկատմամբ պատժամիջոցների ընդլայնման հարցը


21:58 , 22 փետրվար, 2021

Armenpress.am-ը գրում է․

Բրյուսելում կայացած հանդիպմանը ԵՄ արտգործնախարարները հայտարարել են Բելառուսի իշխանությունների կողմից քաղաքացիական հասարակության շարունակական հետապնդման և պատժամիջոցների հետագա ընդլայնման հարցով քննարկումների մասին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ այս մասին  ասուլիսում տեղեկացրել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը:

«Ինչ վերաբերում է Բելառուսին, իշխանությունների կողմից բռնաճնշումները և քաղաքացիական հասարակության և քաղաքացիների վրա շարունակվում են: Մենք կքննարկենք հետագա պատժամիջոցների ընդունումը, իսկ այդ ընթացքում կաջակցենք բելառուս ժողովրդին և ժողովրդավարության նրա օրինական պահանջին », - ասել է նա: