Armenpress.am-ը գրում է․
«Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի՝ փետրվարի 20-ին հանրահավաքի ընթացքում արած հայտարարությունների կապակցությամբ ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին ասացին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:
Վազգեն Մանուկյանը հայտարարել էր իշխանություններին հեռացնելու տարբերակների մասին՝ այդ թվում նշելով, որ պետք է պատրաստ լինել կայծակնային արագությամբ՝ ապստամբելով, վերցնել իշխանությունը: