17:06 , 8 օգոստոս, 20131in.am-ը գրում է.
Ամերիկացի ձեռնարկատեր, աշխարհում խոշորագույն և հայտնի ներդրող Ուորեն Բաֆեթը Washington Post Company-ից 9000 տոկոս շահույթ է ստացել: Այս մասին հայտնում է Vesti-ն:
Ինչպես հաղորդվում է՝ ընկերության բաժնետոմսերը երեկ արժեզրկվել են 1 տոկոսով, սակայն մնում են առավելագույն մակարդակի վրա՝ ճգնաժամի մեկնարկից հետո: Իսկ տարեսկզբից արժեթղթերը թանկացել են 55 տոկոսով: Դրանց հավելյալ խթան է հաղորդել տեղեկությունը համանուն թերթի վաճառքի մասին: Պարբերականը պատրաստվում է 250 մլն դոլարով գնել Amazon-ի հիմնադիր Ջեֆրի Բեզոսը:
Բաֆեթը սկսել էր Washington Post-ի արժեթղթերը գնել դեռևս 1973 թվականին: 2004 թվականին նա արդեն ուներ 11 մլն ընդհանուր արժեքով մոտ 2 մլն բաժնետոմս: Չորեքշաբթի ընկերության մեկ բաժնետոմսն արժեցել է 588 դոլար, նշանակում է՝ Բաֆեթի փաթեթն արդեն 1 մլրդ դոլար արժե: