Կյանքը միջնադարյան խցերում. բանտարկյալներն ավելի լավ պայմաններում էին գտնվում, քան այսօր


22:45 , 22 փետրվար, 2021

Պատմականորեն ձևավորվել է մի կարծիք, համաձայն որի՝ միջնադարյան զնդանները խոնավ փոսեր էին, որտեղ պահվողներին սովամահ էին անում: Իսկ եթե անգամ սնունդ էին տալիս, ապա պահվողները ստիպված էին այն կիսել այլ գերիների կամ առնետների հետ: Սակայն եթե առավել խորությամբ ուսումնասիրենք պատմությունը, ապա պարզ կդառնա, որ այս կարծիքն այնքան էլ չի համապատասխանում իրականությանը:

Ամրոցներում ազատ տարածություն գտնելը մշտապես խնդիր էր, այդ իսկ պատճառով բանտարկյալներին պահում էին նկուղներում: Նման վայրերում խոնավությունն ու կրծողների առկայությունը բնական պայմաններ են համարվում անգամ մեր օրերում: Սակայն անգամ նկուղներում բանտարկյալները հնարավորություն ունեին ազատորեն շրջելու, երբեմն անգամ փողոց դուրս գալու: Առանձնապես համառներին շղթայում էին:

Իհարկե, զնդաններում տիրում էր հակասանիտարականությունը, սակայն հիվանդությունների քանակը և մահացության աստիճանը բավականին ցածր էին: Փախչելու փորձ բանտարկյալները չէին կատարում, քանի որ ամրոցները շատ լավ էին հսկվում: Բացի դրանից, փախուստի ցանկության բացակայությունը կարող է վկայել նաև այն մասին, որ զնդաններում պայմաններն առնվազն լավ էին, ավելի լավ՝ քան շատերի տանը:

Հին ժամանակներում բռնությամբ պահել հնարավոր էր ռազմագերիներին: Արդյունքում նրանց վաճառում էին կամ փոխանակում: Զնդաններում հաճախ հնարավոր էր հանդիպել թագավորի հարազատներին, որոնք ձգտել էին իշխանության:

Զնդաններում էին հայտնվում նաև պարտապանները: Սակայն հաճախ պատահում էր նաև, որ մարդն այնքան թշվառ էր լինում, որ չէր կարողանում հոգալ իր ու ընտանիքի կարիքները: Նման անձանց զնդաններում պահելն իմաստ չուներ, քանի որ նրանց կերակրել էր հարկավոր, ինչն էլ ֆինանսական ռեսուրսներ էր պահանջում: Այդ իսկ պատճառով աղքատներին այլ պատժատեսակների էին ենթարկում, որոնցից ամենադաժանը մահապատիժն էր: Մահապատժի էին ենթարկում նրանց, ովքեր լուրջ վնաս էին հասցրել մյուսներին, զրկել այլ անձի կյանքից: Գողության համար կտրում էին հանցագործի ձեռքը կամ ձեռքերը: Պարտապաններին հրապարակ էին դուրս բերում և հանրային պարսավանքի ենթարկում: Այսպիսով, միջնադարում պատ-ատեսակները բավականին խիստ էին, իսկ զնդաններն այնքան էլ սարսափելի չէին, ինչքան պատկերացնում են ժամանակակից մարդիկ: