Ոստիկանի հուղարկավորության ժամանակ 20 ոստիկան է մահացել


16:46 , 8 օգոստոս, 2013

Operativ.am-ը գրում է.

Այսօր Պակիստանյան Բելուջիստան նահանգում ոստիկանի հուղարկավորության ժամանակ, պայթեցվել է ռումբ, որի հետևանքով առնվազն 23 մարդ է զոհվել, ևս 50-ը վիրավորվել են: Այդ մասին են հաղորդում տեղական իրավապահ մարմինները:

Ըստ նրանց, ռումբը պայթել է այն ժամանակ, երբ հուղարկավորության թափորը հասել է քաղաքի մզկիթի մոտ: Ռումբը պայթեցրել է շահիդը: Զոհվածների և մահացածների մեծ մասը եղել են ոստիկանության աշխատակիցներ: Դեռ ոչ մի ահաբեկչական կազմակերպություն իր վրա չի վերցրել պայթյունի պատասխանատվությունը: