16:24 , 8 օգոստոս, 20131in.am-ը գրում է.
Ոստիկանները հենց նոր բերման ենթարկեցին ևս մի ակտիվիստի: Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի պնդմամբ՝ ակտիվիստը խախտել է ոստիկանների պահանջը և փչացրել հանրային տարածքը: Նրա խոսքով՝ կա տեսագրություն, որում երևում է, թե ինչպես է ակտիվիստը գիծ քաշում մեքենաների կանգառում, իսկ հետո գիծը ներկում սև գույնով:
Երիտասարդը հերքեց դա՝ ասելով, որ գծերը քաշել են ոչ թե ակտիվիստները, այլ ոստիկանները: Արդյունքում ակտիվիստների և ոստիկանների միջև վեճ բռնկվեց: Վերջիններս ակտիվիստին ոստիկանական մեքենայով տարան բաժին: