20:59 , 8 օգոստոս, 20131in.am-ը գրում է.
Հարցված անգլիացիների կեսը ընդունել է, որ հայացքը հեռացնում են հարևաններին հանդիպելիս: Անգլիացիների 43%-ը հայտնել է, որ վիճել են հարևանների հետ, 14% -ը նշել է, որ իրենց միջև առկա են աննշան տարաձայնություններ: Յուրաքանչյուր տասներորդ հարևանի հետ թշնամանքը տևում է 4 տարուց ավելի:
Daily mail թերթը հրապարակել է վեճերի 20 պատճառներ: Բրիտանացիները հարևաններին չեն սիրում, որովհետև նրանք փակում են ավտոմեքենայի ելքի ճանապարհը, կայանում են ուրիշի տեղում, անընդհատ լսելի են նրանց վեճերը, շան հաչոցները և երեկոյան՝ բարձր երաժշտությունը: Անգլիացիներին դուր չի գալիս նաև այն, որ հարևանների երեխաները աղմկում են փողոցում, նայում են պարսպից ներս և գնդակով խաղում են իրենց տան մոտ:
Այլ պատճառների թվում է նաև այն, որ հարևանների ծառերը թույլ չեն տալիս արևի լույսն իրենց տուն ընկնի, նրանց կատուները փչացնում են տարածքը, նրանք խարույկ են վառում, բարձր բղավում են այգում, չեն բերում փոստը, եթե այն սխալմամբ հայտնվել է նրանց բակում, և ընդհանրապես՝ իրենց տունը վերածել են փլատակների, իսկ այգին՝ աղբանոցի: Ոմանք որպես պատճառ նշում են, որ հարևանները միշտ «ցուցադրում» են իրենց, և իրենք ուղղակի չեն կարող նրանց հետ զրուցել, տանել չեն կարողանում նրանց տեսքը: Անգլիացիներին նաև դուր չի գալիս այն, որ հարևաններին բարկացնում է իրենց կազմակերպած երեկույթները:
Հարցմանը մասնակցած 2 հազար մեծահասակ բրիտանացիներից յուրաքանչյուր 10-րդը հարևաններին մեծ ուշադրություն չի դարձնում: 28%-ը չի էլ պատրաստվում մի օր շփվել նրանց հետ, իսկ 10-ից երեքը ընդունել է, որ իրենց համար ավելի հեշտ է հարևաններին կոպտել, քան բարեհամբույր խոսել: