23:06 , 20 փետրվար, 2021168.am-ը գրում է․
«Եթե սկսել են հավաքել նրանց, ովքեր հայհոյում են, ապա ոստիկանության շենքերը չեն հերիքի, և այդքան երկար պետք չէր փնտրել՝ հայհոյողների ալիքը սկսել է հենց պրոիշխանական թևը»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում, անդրադառնալով ընդդիմադիր գործիչների ձերբակալություններին, ասաց Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը:
«Ես դա վաղուց եմ ասել, որ հետապնդվում են նրանք, ովքեր հստակ ձևակերպումներով բարձրաձայնում են Ադրբեջանի և Թուրքիայի կողմից միջազգային իրավունքների դեմ գործադրված հանցագործությունների մասին: Ես չեմ զարմանում: Այո, Անժելա Էլիբեգովան պետք է անպայման այդպիսի վերաբերմունքի ենթարկվեր. Մենք լսում ենք, որ իշխանական թևն անընդհատ խոսում է Ադրբեջանի հետ եղբայրական հարաբերություններ հաստատելու մասին: Դա միանշանակ երևում է նրանից, որ այն մարդիկ, ովքեր հետապնդում են համամարդկային նպատակ՝ պատժելիության սկզբունքի ներքո պատասխանատվության կանչվեն Թուրքիան և Ադրբեջանը, որոնք ընդգրկել են ԻԼԻՊ-ի մասնակիցներին, այդ մարդկանց դեմ է աշխատում իշխանությունը: Այսօր մեր ամբողջ պառլամենտական մեծամասնությունը և կառավարությունն իրականացնում են Ադրբեջանի Միլի միջլիսի և Ադրբեջանի նախագահի նախագծերը: Իրավաբանական առումով դա դավաճանություն է, բայց բարոյականության առումով՝ սրիկայություն է:
Իրենց համար դա դավաճանություն չէ, որովհետև իրենց դավանանքին չեն դավաճանում: Ադրբեջանական քաղաքական գիծը, բառապաշարը և գործողությունները նրանց հանդեպ, ովքեր համամարդկային արժեքներին հետևելով՝ հետապնդում են շատ կարևոր հարց, այն է՝ վերջապես պատժել հանցագործներին: Սա է այսօրվա վիճակը:
Եվ Անժելա Էլիբեգովան պետք է անպայման հրավիրվեր, անպայման իր բոլոր նյութերը պետք է ուսումնասիրվեն, լավ կլիներ, եթե չոչնչացնեին, որովհետև իմ ժամանակ ես 90-ականների կեսերին զոհ եմ դարձել այն առումով, որ իմ տեղեկատվական բազան ամբողջովին ոչնչացվել է: 1995թ. մենք բոլորս միանգամից իմացանք, որ էլ փորձագետներ չենք, և կոնկրետ իմ հավաքած ողջ ինֆորմացիան ոչնչացվել է՝ այդ ժամանակվա իշխանությունների կողմից: Ես ուրախ կլինեի, եթե հիմա չոչնչացվեր, եթե ոչնչացվի, ապա Անժելա Էլիբեգովան դիմելով իրավաբանների՝ բոլոր դեպքերում պետք է կարողանա հասնել նրան, որ դա, փաստորեն, ոչ նյութական արժեքների հանդեպ հանցագործություն է»:
Լարիսա Ալավերդյանն ընդգծեց. «Երբ երեկ տեսա Անժելա Էլիբեգովային՝ իմ աչքի առաջ միանգամից եկավ 1995թ. ինձ հետ տեղի ունեցածը»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում