Վազգեն Մանուկյանը ճիշտ է ասում. 2018-ին նիկոլը ձեզ չխաբեց, այդ դուք խաբվեցինք, որովհետև, եթե ճանաչեիք նիկոլին, երբեք նրան իշխանության չէիք բերի


16:18 , 20 փետրվար, 2021
Քիչ առաջ Վազգեն Մանուկյանը մի շատ լավ միտք արտահայտեց։ Ասում ա՝ «88-ի շարժումից հետո գալով իշխանության, 11 հոգանոց Ղարաբաղ կոմիտեն կիսվեց. մի մասը մնաց իշխանության, մյուս մասը դուրս եկավ և սկսեց պայքարել այդ իշխանությունների դեմ, որպեսզի հնարավոր լինի իրականացնել այն խնդիրները, որը դրվել էր շարժման ժամանակ՝ ապահովել մարդկանց համար բարեկեցիկ կյանք, օրինականություն և այլն։ 2018-ին հայտնվեց մարդկանց մի խումբ, ովքեր ասեցին, որ մենք կստեղծենք մի պետություն, որտեղ մարդիկ կապրեն բարեկեցիկ, պաշտպանված ու օրինական կյանքով։ Ժողովորդի մի հատված գնանց նրանց հետևից, հիմա էլ ասում են՝ մեզ խաբեցին։ Չէ, իրանք մեզ չխաբեցին։ Մենք խաբվեցինք։ Որովհետև, եթե դուք կարդայիք էդ մարդիկ ինչ էին գրում և ինչ էին ասում նախորդ տարիներին, դուք երբեք այդ ճանապարհով չէիք գնա»։
2018-ին և ոչ մի օր ես չեմ կերել նիկոլի կուտը։ Ես միշտ եմ իմացել, որ նա մուտիլովչիկ ա և նման անմեղսունակին նման իշխանություն տալը մի օր պատուհաս ա դառնալու էս ազգի գլխին։